Սինգապուրցի նորապսակներ Ջիլն ու Քեվինը Youtube-ում տեղադրել են մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է եկեղեցում հարսանյաց արարողության ժամանակ նրանց մուտքը եկեղեցի:
Տեսանյութն իր յուրօրինակությամբ և գրավչությամբ դիտվել է միլիոնավոր օգտատերերի կողմից, ինչը պատճառ է դարձել, որ զույգը որոշի այն օգտագործել բարեգործական նպատակներով: Նրանք ցանկանում են իրենց հարսանեկան պարի միջոցով պայքարել ընտանեկան բռնության դեմ:











































