Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին աջակցել է միջազգային միջնորդների «վեցնյակի» նախաձեռնությանը՝ ազգային միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ բանակցությունների վերսկսման առնչությամբ։ Այս մասին հաղորդում է InterFax–ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
«Քեթրին Էշթոնին ուղղված նամակում Իրանի բանագնաց Ջալիլին ողջունել է երկխոսությունը վերսկսելու «վեցնյակի» քաղաքական կամքը»,-հաղորդում են ԶԼՄ-ները:
Ջալիլին «վեցնյակին» (ՄԱԿ ԱԽ–ի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) կոչ է արել որոշել բանակցություններն անցկացնելու վայրն ու օրը:










































