Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում թմրամոլը չորեքշաբթի առավոտյան կրակել է մարդկանց վրա, որի արդյունքում առնվազն երեք մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդել է ոստիկանության գնդապետ Խորխե Էստուփինան՝ կոլումբիական Caracol ռադիոկայանի եթերում:
«Հանցագործը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, կրակել է Բրնոքս փողոցի անցորդների վրա: Երկու մարդ միանգամից մահացել են, ևս մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Չորս վիրավոր հոսպիտալացվել է, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,- հաղորդել է Էստուփինան:
Նրա խոսքերով՝ առաջացած քաոսի և խուճապի ժամանակ թմրամոլին հաջողվել է փախչել: Հանցագործի որոնումներն իրականացնում են մոտ 200 ոստիկաններ:
Կոլումբիան ի աշխարհի խոշորագույն կոկաին արտադրողն է (մոտ 400 տոննա` մեկ տարում): Այստեղ հանցագործության մակարդակը Լատինական Ամերիկայում ամենաբարձրներից մեկն է:







































