Իտալական «Ինտեր»-ի տնօրեն Մասիմո Մորատին իր թիմի պարտության մեջ չի մեղադրում ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին:
«Մենք երկու խաղն էլ հրաշալի անցկացրինք, երկու խաղում էլ գոլ բաց թողեցինք խաղի վերջնամասում, եթե մենք պարտվեինք հաշվով, ապա ես կասեի, որ մեղքը Ռանիերիինն է, սակայն ես չեմ կարծում, որ այս պարագայում արժե մեղադրել նրան»,- ասել է Մորատին»:
Իսկ Ռանիերին կարծում է, որ իրենք հաջորդ փուլ դուրս գալու հրաշալի հնարավորություն ունեին, սակայն այդ օրը մարզական բախտն իրենցից երես թեքեց:
«Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք: Միշտ էլ ծանր է ետ բերել վերջին րոպեներին բաց թողած գնդակը, սակայն կարծում եմ, որ մենք կկարողանանք Իտալիայի առաջնությունում գրավել երրորդ հորիզոնականը», – ասել է Ռանիերին: