Հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը վերջին անգամ կփորձի ստանալ ԱՄՆ վիզա, որը 18 տարի է՝ սառեցվել է՝ առանց պաշտոնական բացատրության: Այդ իսկ պատճառով նա հինգշաբթի հարցազրույցի կգնա ամերիկյան դեսպանատուն: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը:
Այս տարի լրանում է արտիստի 75-ամյակը և դրա պատվին երգիչը կազմակերպում է հոբելյանական շրջագայություն, որն անվանվում է «հրաժեշտի»:
Համերգային ծրագրում նա ներառել է նաև ԱՄՆ-ում համերգներ, որոնց կազմակերպիչներին հաջողվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում ստանալ համաձայնություն, որը միջնորդել է ստանալ P-3 կարգի մուտքի վիզա Կոբզոնի համար այս մայիս-հունիս ամիսների համար: Այս ժամանակի համար արդեն վարձակալված են Նյու Յորքի, Չիկագոյի և Բոստոնի համերգասրահները:
Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղարկվել է ավելի քան 4 հազար նամակ ԱՄՆ-ի ռուսալեզու բնակիչներից:
Իսկ Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանության գլխավոր հյուպատոս Դորոն Բարդը վստահեցրել է հյուրախաղերի ռուսալեզու հանդիսատեսին, որ «Կոբզոնի դիմումը կքննվի ուշադիր կերպով և ամերիկյան օրենքներին ու վիզա ստանալու կանոններին համապատասխան»:
Ինքը` Կոբզոնը, այնուամենայնիվ համոզված է, որ իրեն չեն թույլատրի մուտք գործել ԱՄՆ այս անգամ ևս:
«Սա իմ վերջին փորձն է: Ես, իհարկե, այլևս չեմ խնդրի: Ես միայն ուզում էի ինչ-որ կետ դնել այս հարցում: Այս տարիների ընթացքում ինձ բազմիցս դիմել են Ամերիկայում ելույթ ունենալու համար: Վերջին անգամ ինձ վերջերս են դիմել, քանի որ այս տարի լրանում է իմ 75-ամյակը: Ես ավարտում եմ իմ աշխատանքային գործունեությունը և ցանկանում եմ հրաժեշտի համերգ տալ»,- ասել է Կոբզոնը լրագրողներին:
Նա նկատել է, որ իր մուտքի արգելափակումը ԱՄՆ «քաղաքական թյուրիմացություն է»:
Կոբզոնը վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 1994 թ.: 1 տարի անց ԱՄՆ պետդեպը լուծարեց նրա վիզան: Դրանից հետո երգչի բազմաթիվ փորձերն անարդյունք են եղել:










































