Դանիացի գիտնականները որոշել են բացահայտել երրորդ տարին անընդմեջ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվող, «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր Լիոնել Մեսսիի հաջողության գաղտնիքը:
«Լիոնել Մեսսին յուրահատուկ մարդ է: Չնայած նա կարճահասակ է և ֆիզիկական ցուցանիշներով չի տարբերվում այլ ֆուտբոլիստներից` նա բոլորից արագ է տեղափոխում ոտքերը և արագորեն փոխել իր շարժման ուղղությունը: Այս առանձնահատկությունները հիանալիորեն զուգակցվել են: Հավանաբար Մեսսին ունի ժամանակի և տարածության յուրահատուկ զգացում»,- նշել է դանիացի գիտնականը:
Մարդու ուղեղի հետազոտությամբ զբաղվող Տրուելս Վեսենբերգ Խյարը կարծում է, որ Մեսսիի որոշ ռեակցիաներ հասել են մեխանիկականի.
«Մեսսիի ուղեղը «չի արձագանքում» երկրորդային ազդանշաններին. նա իր ուշադրությունը միշտ սևեռում է տվյալ պահին կատարվող հիմնական գործընթացին»:
Իսկ դանիացի մեկ այլ գիտնական Թոմաս Բուլլ Անդերսենի կարծիքով՝ արգենտինացու` հակառակորդների նկատմամբ առավելությունը պայմանավորված է նրա կարճահասակությամբ: