Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ վաղը Ստրասբուրգում տեղի է ունենալու Եվրանեսթի Խորհրդարանական ասամբլեայի բյուրոյի նիստը: Այս մասին հայտարարել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Էլհան Սուլեյմանովը:
Վերջինիս խոսքերով՝ նիստում քննարկվելու և հաստատվելու է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստի՝ ապրիլի 2-4-ը Բաքվում կայանալու հարցը: Բացի այդ, վաղվա նիստում քննարկվելու է նաև Բաքվում կայանալիք նիստում կառույցի մշտական կոմիտեների պատրաստած զեկույցների նախագծերի ընդունման հարցը:









































