Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Amnesty International-ը նոր փաստեր է հավաքել Սիրիայի վարչակարգի դեմ

Amnesty International միջազգային կազմակերպության իրավապաշտպանները նոր ապացույցներ են գտել Սիրիայի վարչակարգի կողմից ընդդիմության դեմ կիրառվող կտտանքների վերաբերյալ։ Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները:

Ինչպես հաղորդում է BBC-ն, իրավապաշտպանները Հորդանանում հանդիպել են սիրիացի փախստականների հետ, որից հետո զեկույց են հրապարակել՝ «Ես ցանականում էի մահանալ» վերտառությամբ: Նրանց խոսքերով՝ 25 մարդ, որոնց հետ հաջողվել է զրուցել, պատմել են, թե ինչ վատ են վարվում իրենց հետ և ինչ տանջանքների են ենթարկում բանտերում:

Իրավապաշտպանների խոսքերով՝ ոմանց բանտերում կախել են և բռունցքներով ու փայտերով հարվածել: Օտարերկրյա լրագրողների մուտքը Սիրիա խիստ արգելվում է, ուստի այս տվյալները անկախ աղբյուրներից հաստատելը դժվար է:

«Ականատեսների վկայությունները… խոսում են այն մասին, որ պատժի գոյություն ունեցող համակարգը ուղղված է գլխավորապես մարդկանց ստորացնելուն, նվաստացնելուն, որպեսզի ստիպեն լռել»,- ասել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կազմակերպության ներկայացուցիչ Անն Հարիսոնը:

Զեկույցում նկարագրված են որոշ յուրահատուկ մեթոդներ, որոնք կիրառվում են բանտերում: Մասնավորապես նկարագրվում է, որ բանտարկյալների վրա ջուր են լցնում և էլեկտրահարում:

Ավելի ավելի վաղ՝ փետրվարին, կազմակերպության աշխատակից Նեյլ Սեմոնդսը BBC-ին պատմել էր, որ բանտարկյալներից մեկի ձեռքի մի մասը պայթեցրել են այն բանից հետո, երբ նա հրաժարվել է աղոթել երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի նկարի առաջ:

Իրավապաշտպանները Սիրիայի իշխանություններից պահանջել են դադարեցնել խաղաղ ցուցարարների ձերբակալությունները և բանտարկյալների խոշտանգումները:

Առաջիկա օրերին ՄԱԿ-ը պատրաստվում է իր ներկայացուցիչներին ուղարկել Սիրիայի սահմանակից երկրներ: Ենթադրվում է, որ ՄԱԿ-ի դիտորդները կկարողանան փաստեր հավաքել, որոնք լույս կսփռեն կատարվող իրադարձությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում