Շվեյցարիայում վթարի է ենթարկվել բելգիացի զբոսաշրջիկներով տուրիստական ավտոբուս։ Վթարի հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ 22 երեխա:
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մարտի 13-ին, Շվեյցարիայի Վալե գավառում:
Ավտոբուսը, որում եղել է 52 ուղևոր, հարվածել է լեռնային թունելի պատին:
Զբոսաշրջիկները Բելգիա էին վերադառնում լեռնադահուկային հանգստավայրից,- հաղորդում է BBC-ն:





































