«Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմս եմ ստացել այսօր, որի համար կարող եք շնորհավորել ինձ»,- երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Աժ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Ապարանցի Խաչատրյանը ոչ միայն կուսակցական է դարձել, այլև որոշել, որ պետք է Երևանում առաջադրվի: «Ես որոշել եմ ռոտացիա անել. Արագածոտնի մարզի բոլոր խնդիրներին լավ ծանոթ եմ արդեն` բոլոր մանրուքներով դրանց լուծման համար դարձյալ քայլեր կանեմ: Բայց հիմա էլ որոշել եմ առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում»,- մանրամասնել է Խաչատրյանը` ասելով, որ թիվ 14 ընտրատարածքում առաջադրվելու է իր ընկեր, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, որին սատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Վերջինիս և Լյովա Խաչատրյանի հարաբերություններն առաջվա նման ջերմ չեն: Հիշեցնենք, որ մինչ ԲՀԿ-ին անդամակցելը Խաչատրյանը ցանկանում էր դառնալ ՕԵԿ անդամ, սակայն մտքափոխվել Է ու չի մեկնաբանում, թե ինչու»,- հավելում է թերթը:










































