Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իսպանիայում գրանցված պրոֆեսիոնալ ակումբների ընդհանուր պարտքը կազմում է 752 մլն Եվրո:
Վերջին 4 տարիների ընթացքում ակումբների պարտքն ավելացել է 150 մլն եվրոյով: Համաձայն մի քանի իսպանական պարբերականների՝ այս թվերը չեն համապատասխանում իրականությանը և ակումբների պարտքը շատ ավելին է, բայց Իսպանիայի կառավարությունը պաշտոնական տվյալներ չի հրապարակում։
Ըստ ունեցած պարտքի չափի առաջին եռյակում են գտնվում «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն։






































