Կատարված նոր հետազոտություններով պարզվել է, որ տիեզերագնացների ուղեղի և աչքերի հետ կապված կարող են անկանոնություններ առաջանալ, եթե նրանք երկար ժամանակ են անցկացնում ուղեծրում: Այս մասին գրում է bbc.co.uk-ը:
Հետազոտության արդյունքները, որը ղեկավարել է Տեխասի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Լարի Կրամերը, հրապարակվել են «Ճառագայթաբանություն» պարբերականում:
Նրա թիմը ուսումնասիրել է այն տիեզերագնացներին, ովքեր 30 օրից ավելի են անցկացրել ուղեծրում: Նրանց առողջական վիճակի մանրակրկիտ հետազոտմամբ պարզվել է, որ տիեզերական անկշռության վիճակում երկար ժամանակ մնալը կարող է ոսկրածուծի թանձրության և մկանների թուլացման պատճառ դառնալ: Վտանգներ կան նաև արևի ճառագայթների հետ կապված:
Վիլյամ Թարվերի՝ ԱՄՆ տիեզերական գործակալության (NASA) բժշկական կլինիկայի թռիչքի ղեկավարի կարծիքով՝ ստացված արդյունքները կասկածելի են:
«NASA-ն այս խնդիրը դասել է մարդկային ռիսկերի ցուցակի ամենաբարձր տեղում և նախաձեռնել է համապարփակ ծրագիր այս մեխանիզմները և հետևանքները ուսումնասիրելու համար: Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,- ավելացրել է նա:











































