Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Բազել»-ի դեմ հանդիպումից առաջ նշել է, որ ուրախ է թիմի առաջատար կիսապաշտպաններից մեկի՝ Բաստիան Շվայնշտայգերի՝ վնասվածքից ապաքինվելուց հետո թիմի կազմ վերադարձի կապակցությամբ.
«Նա թիմի կարևորագույն խաղացողներից մեկն է, բայց ես այդքան էլ վստահ չեմ, որ կարող է մասնակցել ամբողջ հանդիպմանը։ Վստահ եմ, որ հաղթահարելու ենք «Բազել»-ի արգելքը»,- գերմանացի մասնագետին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը նշել է, որ ինքը և իր խաղընկերներն ամեն ինչ կանեն, որպեսզի անցնեն հաջորդ փուլ, չնայած, որ «Ռեալ» – «ԲԿՄԱ» դիմակայության բացահայտ ֆավորիտն «արքայական ակումբ»-ն է:
«Ռեալ»-ի և «ԲԿՄԱ»-ի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1-1 հաշվով:







































