«Ինտեր»-ի նախագահ Մասսիմո Մորատտին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «Նապոլի»-ի արգենտինացի հարձակվող Էսեկիել Լավեսսիին, ով վերջին հինգ խաղերի ընթացքում իր թիմի կազմում վեց գնդակ է խփել:
2:0 հաշվով հաղթելով «Կիևո»-ին` «Ինտեր»-ն ընդհատեց անհաջողությունների շարքը: Իտալական մամուլին տված հարցազրույցում Մորատտին նշել է, որ արգենտինացու տրանսֆերի ձեռքբերման նպատակով հաճույքով կբանակցի «Նապոլի»-ի ղեկավարության հետ։
Լավեսսին «Նապոլի» տեղափոխվել է 2007 թվականին և թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին արդեն 8 անգամ գրավել է մրցակիցների դարպասը:










































