NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը։ «Չիկագո»-ի առաջատար Դերրիք Ռոուզի՝ «Նյու-Յորք Նիքս»-ի հետ խաղում կատարած դանկը հայտնվեց առաջին հորիզոնականում։ Ռոուզը վաստակեց 33 միավոր և ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։








































