ԵՄ անդամության թեկնածություն ստանալուց միայն մի քանի օր անց Սերբիայի նախագահը հայտնել է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 6-ին: Ակնկալվում է, որ հիմնական հակամարտությունը կլինի իշխող Դեմոկրատական կուսակցության և ազգայնականների միջև:
Associated Press-ը հաղորդում է, որ Սերբիայի խորհրդարանի խոսնակն այդ նույն օրը ծրագրել է քաղաքային ընտրությունների անցկացում:
Նախագահ Բորիս Տադիչի կոալիցիան, որը ձգտում է, որ երկիրը անդամակցի ԵՄ-ին, քննադատության է արժանանում ազգայնականների կողմից՝ տնտեսական բարդ խնդիրների, մեծացող գործազրկության և կաշառակերության համար: Հիշեցնենք, որ Սերբիան այս ամիս դարձավ ԵՄ անդամության թեկնածու:












































