Հայտնի դարձան շախմատի կանանց Եվրոպայի 2012 թվականի առաջնության արդյունքները:
Ria-ի տեղեկացմամբ Վալենտինա Գունինան հռչակվեց կանանց շախմատի Եվրոպայի չեմպիոն: Առաջնության վերջին տուրում Ռուսաստանի ներկայացուցիչը սպիտակներով հաղթանակ տարավ Աննա Մազիչուկի հետ պայքարում և միավորներով հավասարվեց նրան: Նրանց միավորներով հավասարվեց նաև Տատյանա Կոսինցևան՝ վաստակելով 8.5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղ գրավեց Գունինան, երկրորդ տեղը՝ Կոսինցևան, երրորդ տեղը՝ Մազիչուկը:
Էլինա Դանիելյանը վաստակած 7.5 միավորով գրավեց 8-րդ հորիզոնականը, Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով 35-րդն է, Մարիա Կուրսովան նույնքան միավորով՝ 38-րդը, Լիլիթ Գալոյանը 5.5 միավորով 55-րդն է, իսկ Աննա Հայրապետյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է 71-րդ տեղը: Հիշեցնենք, որ մրցաշարը կայանում էր Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում։ Մրցաշարին մասնակցում էին 103 շախմատիստուհիներ:










































