ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ «Յուվենթուս»-ը, չնայած վերջին հանդիպումներում թույլ տված սայթաքումներին, սկուդետտոյի համար մղվող պայքարում համարվում է ֆավորիտ:
««Յուվենթուս»-ը սկուդետտոյի համար մղվող պայքարի ֆավորիտն է: Այժմ նրանք չեն գլխվորում մրցաշարային աղյուսակը, բայց չպետք է հանձնվեն անգամ այն դեպքում, երբ ոչ-ոքի են խաղում կամ դարպասը չեն գրավում»,- Պլատինիին մեջբերում է իտալական մամուլը:
Հիշեցնենք, որ 27-րդ տուրից հետո «Միլան»-ը 4 միավորով առաջ է անցել թուրինյան ակումբից:









































