Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը չի ճանաչում մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Դրանում նաև նշված է, որ Ադրբեջանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ հավատում է աբխազական հակամարտության շուրջ տարվող ներկայիս բանակցային գործընթացի կառուցողական շարունակմանը՝ ընդունելի որոշում գտնելու համար:
Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները չեն ճանաչել նաև Վրաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը:







































