Ըստ Football Italia-ի ունեցած տվյալների հաջորդ թիմը, որը կմարզի իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, կլինի կա՛մ անգլիական, կա՛մ իսպանական: Հիշեցնենք, որ «ռոսսոներիներ»-ի հետ մարզիչի պայմանագրի ժամկետը կլրանա 2014 թվականին:
«Իհարկե, ես կցանկանայի աշխատել «Միլան»-ում որքան հնարավոր է երկար, սակայն հասկանում եմ, որ ընդմիշտ այստեղ մնալ չի ստացվի: Արդեն մեկ տարի է անգլերեն եմ սովորում: «Միլան»-ից հետո կցանկանայի աշխատել արտասահմանում:
Անգլիայի առաջնությունն ինձ համար գերակայող տարբերակ է, իսկ երկրորդ տեղում իսպանական Պրեմիերան է: Մինչ կարիերայիս ավարտը ցանկանում եմ աշխատանքային փորձ ձեռք բերել տարբեր երկրներում»,- նշել է Ալլեգրին:








































