Մարտի 9-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարտի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքից ապօրինի հատել է 12-20 սմ տրամագծով 12 կեչի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:






































