Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը չգիտի՝ ով է մշակել «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն ուղղված էր նախ՝ հանրությանը, երկրորդ լսարանը համագումարի դահլիճում նստած ՀՀԿ բազմությունն էր, իսկ երրորդը արտաքին խաղացողներն էին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ղեկավարի բուն ելույթին՝ նա նկատեց՝ Սերժ Սարգսյանը չէր պնդում, թե ամեն ինչ լավ է, սակայն միանշանակ է, որ լավի մասին նրա խոսքերը ելույթում գերակշռում էին:

«Իսկ ադ դեպքում որտեղի՞ց են Հայաստանում հաստատված աղքատության շեմն ու արտագաղթի ծավալները: Եթե ամեն բան այդքան լավ է, ինչո՞ւ են իշխանություններն անընդհատ փողեր խնդրում դրսից: Իսկ այն, ինչ ասվեց ՀՀԿ համագումարին, ուղղակի պոպուլիզմ էր: Այնտեղ որևէ նոր բան չասվեց»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նկատեց, որ միջազգային կառույցներից գումարներ խնդրելը լիովին նորմալ է, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին նմանօրինակ քայլի դիմում են աշխարհի գրեթե բոլոր երկրները:

«Հատկանշական է, որ նախագահի ելույթում ուղենշային էր կոռուպցիայի դեմ պայքարը: Իսկ ԱՊՀ տարածքում չկա մի երկիր, ուր կոռուպցիան հաղթահարված լինի, օլիգոպոլիաներ ու մոնոպոլիաներ չլինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին՝ Բադեյանը նկատեց, որ չգիտի՝ ո՞վ և ինչպե՞ս է մշակել այն: «Բայց ես համաձայն եմ այս բառերի հետ: Եթե անգամ ասում են, որ կարգախոսը ԱՄՆ նախագահի նույնօրինակ կարգախոսի թարգմանությունն է, այդուհանդերձ, պլագիատի մասին չարժե խոսել: Այդ ինչպե՞ս է, որ Օբաման կարո՞ղ է հավատալու կոչ անել, իսկ Սերժ Սարգսյանը՝ ոչ: Պետք է բոլորը հավատան և աշխատեն ինչ-որ բան փոխել, այդ թվում՝ ես: Մենք պետք է լինենք աննկուն, անկոտրում՝ իրականացնելու Սերժ Սարգսյանի նշած գործընթացները»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում