Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Թբիլիսիում մեկնարկել է Աբխազիայի և Հարավային Օսիայի համար նախատեսված շաբաթաթերթի հրատարակումը: Խոսքը «Թբիլիսի-Սուխում, Թբիլիսի-Ցխինվալ» շաբաթաթերթի մասին է:
Դրա տպագրությամբ զբաղվում է «Վրաց-աբխազական և վրաց-օսական տուն» հասարակական կազմակերպությունը՝ «Ազատ Վրաստան» ռուսալեզու թերթի հիման վրա: Թերթը պատրաստելու են վրացի, աբխազ և օս լրագրողները:
«Թբիլիսի-Սուխում, Թբիլիսի-Ցխինվալ» շաբաթաթերթը հրատարակվելու է ռուսերենով, աբխազերենով և օսերենով: Այն տպագրվելու է Թբիլիսիում և անվճար բաժանվելու է Աբխազիայում և Հարավային Օսիայում: Նախագծի շնորհանդեսը տեղի է ունենալու եվրոպական մայրաքաղաքներում:









































