Այս տարվա առաջին 2 ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 96 հազար 406 մարդ, իսկ մեկնել է 113 հազար 980 մարդ: Բացասական սալդոն անցած ամիսներին կազմել է 17 հազար 574 մարդ:
Նշենք, որ Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. հունվար-փետրվարին օդային ճանապարհով ժամանել էր 92 հազար 80 և մեկնել՝ 106 հազար 818 մարդ: Բացասական սալդոն եղել է 14 հազար 738:










































