ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, ապա իշխանության ներսում կառաջանա շատ մեծ վակուում. նրա կանխատեսմամբ, արտահերթ ընտրությունները կարող են լինել միայն շատ խորը ճգնաժամի պատճառով: Լրագրողների հարցին,թե հնարավո՞ր է` Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, Վարդան Խաչատրյանը պատասխանեց, որ որևէ նախագահ նախկին քաղաքական գործիչ չէ, և Ռոբերտ Քոչարյանի վերադարձը պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Վ.Խաչատրյանի համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ, և դրա հավանականությունը քիչ չէ: