Մարտի 13-ին, ժամը 12.35֊ին Վայոց Ձորի Գնիշիկի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ «Մոզրովի» քարանձավում տեղի է ունեցել փլուզում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ քարանձավում, առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը:
Զոհեր և տուժածներ չկան:







































