Վրացական «Ալիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ վրացական ընդդիմության առաջնորդները մարտի 15-ին կհանդիպեն Թբիլիսի ժամանող Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ:
Ալասանիան հավելել է, որ հանդիպման ժամանակ նրանք Վեստերվելեի մոտ բարձրացնելու են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում Բեռլինի մասնակցության հարցը:
Ալասանիայի խոսքերով՝ Գերմանիան պետք է դիտարկել որպես Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր, որը կարող է օգտակար լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:
Հիշեցնենք, որ Վեստերվելեն Վրաստանում հանդիպումներ է ունենալու նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:











































