Ռիդինգ համալսարանի աշխատակիցները պարզել են, որ շամպայն գազավորված գինիները օգնում են սրտի աշխատանքին, նվազեցնում են խոլեստերինի պարունակությունը մարդու օրգանիզմում և կանխում են ուղեղի կաթվածի ռիսկը:
Սովորական գազավորված գինու համեմատ՝ ավելի շատ հակաօքսիդանտ պարունակվում է վարդագույն շամպայնի մեջ: Նոր դիետան թույլ է տալիս օգտագործել ալկոհոլ և նույնիսկ խորհուրդ է տալիս օգտագործել շամպայնի 1-2 չափաբաժին: Մեկ բաժակ խմիչքի մեջ պարունակվում է ընդամենը 91 կալորիա: Իսկ քանի որ պղպջակներն ավելի արագ են հասնում արյան հոսք, մարդը սկսում է ավելի քիչ ալկոհոլ օգտագործել:
Միևնույն ժամանակ դիետոլոգ Էլիզաբեթ Վեյշզելբաումը զգուշացրել է` կանայք օրական չպետք է օգտագործեն 2 փոքրիկ բաժակից ավելի ալկոհոլ,- տեղեկացնում է korrespondent.net-ը:









































