Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի դուստր Քրիստինա Բրաունը Օփրա Ուինֆրեյի հեռուստատեսային հատուկ կիրակնօրյա գիշերային հաղորդման ժամանակ պատմել է, որ պարզապես փորձում է առաջ շարժվել անընդհատ իր մայրիկի ներկայությունը զգալով: Այս մասին հաղորդում է people.com-ը:
Երգչուհու միակ դուստրն ասել է, որ այժմ մխիթարվում է իր մայրիկի հոգիով, ով մահացել է անցյալ ամիս, 48 տարեկան հասակում:
«Ես կարողանում եմ լսել նրա ձայնը. նա կարծես զրուցում է ինձ հետ: Նա միշտ ինձ հետ է, ես դա զգում եմ»,- ասել է Քրիստինան:
Աղջիկը նաև պատմել է, որ մոր մահվան վերջին գիշերը ինքը անցկացրել է մայրիկի գրկում: «Վաղ առավոտյան ես կանչեցի մայրիկիս, և նա ինձ հետ մնաց ամբողջ օրը և գիշերը` շոյելով գլուխս: Ես քնեցի նրա ձեռքերի մեջ»,-ասել է Քրիստինա Բրաունը:
Հյուսթոնին, ում մահվան պատճառները դեռ պաշտոնապես չեն պարզել, փետրվար 11-ին մահացած հայտնաբերել են հյուրանոցի լոգարանում:












































