ԱՄՆ Հանրապետական թեկնածու Նյութ Գինգրիչը երկուշաբթի օրը խոստացել է շարունակել Սպիտակ տան համար պայքարը` հույս ունենալով այս շաբաթ կայանալիք երկու նախնական ընտրություններում հաղթել:
The guardian-ի փոխանցմամբ՝ Գինգրիչը հրաժարվել է ընդունել, որ իր քարոզարշավն ավարտված է, և պնդել է, որ գալիք նախնական ընտրություններում ինքը պատրաստվում է հաղթանակներ տանել:
Մինչ այժմ Գինգրիչը հաղթել է միայն Հարավային Կարոլինայում և իր հայրենի Ջորջիայում: Պայքարը շարունակելու համար նա պետք է հաղթի այսօր կայանալիք նախնական ընտրություններից առնվազն մեկում:
Այսօր ԱՄՆ նախնական ընտրություններ են սպասվում Ալաբայում և Միսիսիպիում: Գինգրիչը հայտարարել է, որ «չի լքի ռազմաճակատը»:
Սանտորումը, սակայն, ցանկանում է, որ Գինգրիչը որքան հնարավոր է շուտ հեռանա մրցապայքարից, որպեսզի իրենք շարունակեն պայքարը Միթ Ռոմնիի հետ:
Այսօր կայանալիք նախնական ընտրությունների վերաբերյալ երեկ անցկացված հարցումները ցույց են տվել, որ բոլոր երեք հանրապետական թեկնածուները ունեն հավասար հնարավորություն՝ հաղթելու երկու նահանգներում:









































