Երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հրկիզել են շիական մզկիթ, որի հետևանքով տեղի իմամը մահացել է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով բելգիական ոստիկանությանը: Ըստ նույն աղբյուրի, ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել այս գործով կասկածյալին: Նշվում է, որ չնայած այրված մզկիթի մոտ մարդիկ են հավաքվում, սակայն իրավիճակը հանգիստ է:
Բելգիայի ներքին գործերի նախարար Ժոել Միլքեն ասել է, որ հրկիզումն իրականացնողը իսլամական ծայրահեղական կազմակերպության անդամ է: «Հնարավոր է հենց այդտեղ էլ թաքնված է նրա գործողության դրդապատճառը», ասել է ՆԳ ղեկավարը:











































