Երեկ Վաշինգտոնում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հանդիպում են ունեցել: Կողմերը խոսել են այն մասին, որ ժողովրդավարության ճանապարհին Վրաստանը պետք է բարեփոխումներ կատարի: Ինչպես հայտնում են Սաակաշվիլու մամլո քարտուղարությունից` սա նախագահի առաջին պաշտոնական այցն է ԱՄՆ-ը: Կողմերը շեշտել են նաև Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը: Հանդիպման ժամանակ Բեյները շնորհակալություն է հայտնել Սաակաշվիլուց տեռորիզմի դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցելու համար: Վրաստանի նախագահը 2 օր է անցկացրել ԱՄՆ-ում, մասնակցել նաև Ռիչարդ Հոլբրուկի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Այս մասին հաղորդում է newsgeogia.ru կայքը: