ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոլումբիայում Լատինական Ամերիկայի վեհաժողովից հետո պատրաստվում է ապրիլի 16-ին այցելել Բրազիլիա: Այդ մասին այսօր հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան:
Associated press-ը հաղորդում է, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ նախագահ Դիլմա Ռուսեֆը ծրագրել է ապրիլի 9-ին Սպիտակ տանը հանդիպում ունենալ նախագահ Բարաք Օբամայի հետ, և Քլինթոնն իր այցի ժամանակ կկարողանա շարունակել ղեկավարների քննարկումները:
Հաղորդվում է, որ այցի ժամանակ կքննարկվի, թե ինչպես է հնարավոր ընդլայնել երկու երկրների համագործակցությունը՝ տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ:
ԱՄՆ-ը փորձում է Բրազիլիան դարձնել Լատինական Ամերիկայում իր հիմնական տնտեսական դաշնակիցը:









































