Samsung-ը շրջանցել է Apple-ին Չինաստանում վաճառված սմարթֆոնների թվով, որը համարվում է «խելացի» հեռախոսների սպառման երկրորդ ամենամեծ շուկան: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Gartner հետազոտական ընկերությունը:
Ընկերության տվյալներով՝ Samsung-ի մասնաբաժինը սմարթֆոնների չինական շուկայում կազմում է 24.3%, իսկ Apple-ի բաժինը՝ 7.5%: Վերլուծաբաններն ասում են, որ երկու խոշոր սմարթֆոն արտադրողների միջև տարածությունը գնալով կավելանա:
Apple-ը ցանկանում է հաջողության հասնել Չինաստանում, որը 2012 թ. կարող է դառնալ ամենախոշորը սմարթֆոնների շուկայում՝ շրջանցելով ԱՄՆ-ին:
Samsung-ի սմարթֆոնները հասանելի են Չինաստանում բջջային հեռախոս ունեցող բոլոր օգտատերերին, մինչդեռ iPhone հնարավոր է ձեռք բերել միայն կապի երկու խոշոր օպերատորներից:












































