«Իրավունք» թերթը 2010 թվականից իրականացրել է տարվա լավագույն և վատագույն քաղաքական գործիչ տիտղոսների համար հարցումներ: ՀՀ քաղաքական գործիչներին գնահատականներ տվել են թերթի ընթերցողները, որոնց ձայների արդյունքում էլ 2010 թվականի Հայաստանի լավագույն քաղաքական գործիչ է ճանաչվել ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա այդ կոչմանը արժանացել է ՀՀ պետական և ազգային շահերը պահպանելու ուղղությամբ կատարած աշխատանքի համար: Իսկ 2010 թվականի վատագույն քաղաքական գործիչը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի