Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Մադինա, Մաքենիս – Ախպրաձոր, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Սարալանջ, Նիգավան, Երնջատապ, Նորաշեն գյուղերի ավտոճանապարհները:
ԱԻ Նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:











































