Սիրիայի Հոմս քաղաքում, որն իսկական պատերազմի դաշտի է վերածվել վերջին մեկ ամսվա ընթացքում, հայտնաբերվել է 47 կնոջ և երեխայի մարմին: Այս մասին հաղորդում են ընդդիմության ակտիվիստները և պետական հեռուստաընկերությունը:
Հոմսից ընդդիմադիր Հադի Աբդալլահը France-Presse գործակալությանը հայտնել է, որ թաղամասի Քարմ Ալ-Զեյթուն և Ալ-Ադաուիա թաղամասերում հայտնաբերվել է 26 երեխայի և 21 կնոջ մարմին: Որոշ դիակների վրա կան կտտանքների հետքեր: Սպանությունը կատարվել է երեկ երեկոյան:
Պետական հեռուստաընկերությունը սպանութան մեջ մեղադրել է «զինված ահաբեկչական խմբավորումներին», որոնք առևանգել են Հոմսի բնակիչներին, սպանել նրանց, իսկ հետո լուսանկարել դիակները ՝ իշխող վարչակարգին վարկաբեկելու նպատակով:









































