Նավթի գները երեկ հասել են վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր կետին: Դա պայմանավորված է դոլարի կտրուկ արժեզրկմամբ, Ալյասկայում տեղի ունեցած նավթամուղի վթարով, ինչպես նաև ԱՄՆ-ում նավթի պաշարների կրճատմամբ: Ինչպես հայտնում են մասնագետները, դեռ մի քանի օր կպահանջվի վթարի հետևանքները վերացնելու համար:
Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում WTI (Light Sweet) մակնիշի նավթի գինն աճել է 0,03 (0,03%) դոլարով` կազմելով 91,89 դոլար:
Լոնդոնի InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային ապրանքային բորսայում Brent մակնիշի նավթի գներն աճել են 0,18 դոլարով` օրվա ավարտի հասնելով 98,3 դոլար/բարելի:
Տվյալները` Bloomberg գործակալության: