Հայաստանում չկա մի նախարարություն, ուր կաշառակերությունն իսպառ բացակայում է: Այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ միաժամանակ հավելելով, որ նա, ով փորձում է հակառակը փաստել, առնվազն չի ուզում տեսնել իրականությունը:
«Եթե նախարարություններում կան մարդիկ, ովքեր ուղղակի պարտադրված են լինել կաշառակեր, թող դիմում գրեն՝ ազատվեն: Կոռուպցիան վերացնելը կոնկրետ փող արժե, ինչի համար կառավարությունից հսկայական միջոցներ է հարկավոր հատկացնել:
Իսկ արտագաղթի՞ համար ով է մեղավոր: Իհարկե՝ ոչ ես: Հայաստանում արտագաղթը հասնում է մեծ չափերի, ընդ որում՝ հեռացողները, ի տարբերություն մի քանի տարի առաջ գնացողների, հետդարձի ճանապարհ չեն ուզում տեսնել»,- նշեց նա:






































