ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի «Audi Q7»-ի դիմապակուն ԱՊՊԱ կտրոնն արդեն փակցված է: «Առաջին լրատվական»-ի աղբյուրները հաղորդում են, որ Գագիկ Հարությունյանի ծառայողական մեքենայի դիմապակուց մինչ օրս բացակայող ԱՊՊԱ կտրոնի փաստի առթիվ արձանգրություն է կազմվել, իսկ վարորդը տուգանվել է: Այսպես, ՀՀ ոստիկանությունը արձագանքել է օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթում հայտնված հրապարակմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ծառայողական «Audi Q7» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը, ինչը ՀՀ օրենսդրությամբ պարտադիր է բոլորի համար: Ամեն օր ՍԴ նախագահը երթևեկում էր` խախտելով ՀՀ օրենսդրությունը:
Այժմ արդեն ԱԴ նախագահն էլ մեքենայով կշրջի օրենքի շրջանակներում:
Լուսանկարը` «Հայկական ժամանակի»








































