Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Շարունակվում է Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի համակարգողի այցը Եվրոպա

Նախապես հաղորդել ենք, որ մարտի 5-ին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը ժամանել է Եվրոպա, քաղաքական և համայնքային մի շարք հանդիպումների համար։

Մարտի 6-ից Արտակ Գաբրիելյանը Բրյուսելում է, որտեղ հանդիպումներ է ունենում Եվրոխորհրդարանի անդամների և Եվրոմիության այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողի Բրյուսել այցելությանը աջակցում է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը։

Մարտի 6-ին Եվրոխորհրդարանում, ՍՋՀՀԿ Խորհրդի համակարգողը առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոխորհրդարանի փոխ նախագահ Եորղոս Փափասթամքոս (Եվրոխորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության անդամ), Թրայան Ունկուրեանուի (Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ և Սև ծովյան հարցերի զեկուցաբեր, Եվրոնեստի փոխ նախագահ) և Անդրեյ Քովաչևի հետ (Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի փոխ նախագահ)։

Մարտի 7-ին Ա. Գաբրիելյանը առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոխորհրդարանի անդամներ Չարլզ Թանոկի (անդամ՝ արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնախմբերի), Յիրի Մաշթալքաի (Եվրոխորհրդարանի բյուրոյի անդամ, Եվրոնեստի անդամ), Քրիստոֆ Լիսեկի (Եվրոխորհրդարանում Վրաստանի մասին զեկուցաբեր, փոխ նախագահ՝ անվտանգությանան և պաշտպանության հանձնախմբի, անդամ՝ արտաքին հարաբերությունների հանձնախմբի), Եվկենի Կիրիլովի (Եվրոխորհրդարանում Հարավային Կովկասի մասին զեկուցաբեր, անդամ՝ արտաքին հարաբերությունների հանձնախմբի, ինչպես նաև Հարաւային Կովկասի պատվիրակության և Եվրոնեստի), Յաննիս Կասուլիդիս (Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ), և Միլոսլավ Րանսդորֆ (Եվրոնեստի անդամ) հետ։

Մարտի 8-ին, ՍՋՀՀԿ Խորհրդի համակարգողը առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոխորհրդարանի պատգամավոր և Եվրոնեստի անդամ Տատիանա Ժտանոկայի ու Յաննիս Ցուկալասի հետ։

Մարտի 9-ին, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը այցելել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության կենտրոնատեղի, որտեղ հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի հետ։

Նույն օրը, Արտակ Գաբրիելյանը այցելել է Եվրոմիության արտաքին գերատեսչության կենտրոն և հանդիպել Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցերով պատասխանատուի հետ։

Հանդիպումների ժամանակ Արտակ Գաբրիելյանին ընկերակցել են Հայ Դատի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանն ու Պետո Դեմիրճյանը՝ գրասենյակի աշխատակազմից։

Իր բոլոր հանդիպումների ժամանակ, Արտակ Գաբրիելյանը իր խոսակիցներին հանձնել է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից հուշագիրը, որտեղ ներկայացված են երկրամասի հայության դիմագրաված խնդիրներն ու դրանք լուծելու ճանապարհները, ներկայացվում են Ջավախքի հայության պահանջները.

ա) Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին.

բ) Տեղական և պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը.
գ) Սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր երկրամասում, նրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին.
դ) Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք.

ե) Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ Սամցխե-Ջավախքին և հարակից Ծալկա շրջանին։
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողն իր խոսակիցների համար մանրամասնեց այս հարցերը և շեշտեց, թե ինքը Բրյուսելում է, որովհետև Վրաստանի կենտրոնական իշխանությունները չեն պատասխանում իրենց հարցերին, ընթացք չեն տալիս հանդիպումներ ունենալու իրենց դիմումներին, և որովհետև Խորհուրդը ցանկանում է, որ ևրոմիությունը, և ընդհանրապես Եվրոպան, աջակցեն իրենց բարեկամ Վրաստանին՝ ճիշտ ձևով լուծելու Ջավախքի խնդիրները։

Մարտի 9-ին Արտակ Գաբրիելյանը մեկնել է Ֆրանսիա՝ հայ համայնքի հետ հանդիպումների համար։ Նույն օրը, նա հարցազրույց է ունեցել Փարիզի ԱյփԷֆԷմ րադիոյի հետ և երեկոյան հանդիպում՝ համայնքի հետ։ Մարտի 10-ին համայնքի հետ հանդիպում կայացել է Լիոն քաղաքում, իսկ մարտի 11-ին՝ Մարսելում։

Շարունակվում է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգողի աշխատանքային այցը Եվրոպա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում