Բրիտանական Sophos ընկերությունը, որը զբաղվում է հակավիրուսային ծրագրերի մշակմամբ, ներկայացրել է աշխարհի` ամենաշատ վիրուս տարածող երկրների ցուցակը:
Ըստ դրա՝ ԱՄՆ-ն ցուցակում առաջինն է` 18%-ով, նրան հետևում են Հնդկաստանը` 6,88%, Բրազիլիան` 5,04% և Ռուսաստանը` 4,64%:
Ընդ որում, մայրցամաքների մեջ այս ցուցանիշով առաջին տեղում Եվրոպան է՝ 32%, որին մի քիչ զիջում է Ասիան` 31,89%: Հյուսիսային Ամերիկան զգալիորեն զիջում է իր «հակառակորդներին»` 10%:
Sophos-ը նաև նշում է, որ փոխվել է սպամի որակն ու բովանդակությունը: Հիմա արդեն գովազդային նամակները զիջում են այսպես կոչված թակարդներին, որոնք նամակը բացած անձին տանում են արդեն իսկ վարակված կայքեր` վտանգելով նրանց համակարգիչը: Սպամի համար ավելի շատ են սկսել օգտագործվել սոցիալական կայքերը: