Կիրակի օրը 2004 թվականի մարտի 11-ին Մադրիդի գնացքներում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողություն է տեղի ունեցել երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ահաբեկչության արդյունքում զոհվել էր ավելի քան 190 մարդ, հազարից ավել մարդ ստացել էր վնասվածքներ:
Իսպանական ահաբեկչության զոհերի ասոցիացիայի նախաձեռնությամբ մայրաքաղաքի այգու ծառուղում ծաղկեպսակ է դրվել, որտեղ ի հիշատակ զոհերի՝ տնկել են 22 ձիթենի և 170 նոճի: Լռության մեկ րոպեից հետո երկինք են բաց թողնվել սպիտակ փուչիկներ:
Ասոցիացիայի նախագահ Անխելես Պեդրասը հայտարարել է, որ պետք է տրամաբանական ավարտին հասցնել ողբերգության պատճառների և հետևանքների հետաքննությունը:





































