Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն այսօր կոչ է արել քաղաքական լուծում գտնել Սիրիայում բռնությունները դադարեցնելու համար:
Associated press-ը գրում է, որ նախարարը Սաուդյան Արաբիայում մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ այժմ իրենք փորձում են երեք նպատակի հասնել` դադարեցնել արյունահեղությունը, մարդկանց օգնություն հասցնել և խաղաղ կերպով փոխել իշխանությունը:
Նախարարը նաև ասել է, որ այս ամենը հնարավոր է եղել Եմենում, ուրեմն կարելի է անել նաև Սիրիայում:







































