Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, մահացել է վրացի հայտնի հեռուստահաղորդավար Ջանրի Կաշիյան:
«Վրաստանի ուղի» կուսակցության մամլո ծառայությունից հաղորդում են, որ Ջանրի Կաշիյան մահացել է այսօր առավոտյան Փարիզում` սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:
Ջանրի Կաշիյան «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլու ամուսինն էր:







































