1666թ. այս օրը Ամստերդամում մշակութային գործիչ, լեզվաբան, անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևեց երկու տարուց ավելի:
Ոսկան Երևանցին (նաև` Ոսկան Ջուղայեցի) ծնվել է 1614թ. Նոր Ջուղայում (Սպահան):
1666-1668թթ.Ամստերդամում տպագրված հայերեն Աստվածաշունչ մատյանը համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը: Մինչև 1669թ. լույս է ընծայում Մովսես Խորենացու «Աշխարհացույց»-ը, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան» -ը, Վարդան Այգեկցու առակները և այլն:
Տպագրական գործունեություն է ծավալել նաև Լիվոռնոյում և Մարսելում:
Մահացել է 1674թ. փետրվարի 4-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: