Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Փեշավարայում,
ահաբեկչություն է տեղի ունեցել. թաղման արարողության
ժամանակ ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան
10, վիրավորվել` 30 մարդ: Այս մասին հայտնում է NNI
գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Հիվանդանոցի բժիշկը Dawn հրատարակչությանը տեղեկացրել է, որ մահացել է ինը մարդ, հիվանդանոց են բերվել նաև 31
վիրավորներ:
Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունն ուղղված է
եղել Խուշդիլ Խան քաղաքական գործչի դեմ, որը քննադատել էր
այս շրջանում իսլամական ապստամբների գործողությունները:
Քաղաքական գործիչը չի տուժել, քանի որ լքել էր թաղման
թափորը պայթյունից մի քանի րոպե առաջ:







































