Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

ՍԴ որոշմամբ կվերանայվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքը

Պետական նշանակության կարևորագույն ոլորտները, որոնք կապված են երկրի անվտանգության հետ, պետք է միշտ բարձր կարգապահություն ունենան և կառավարելի լինեն պետության բարձրագույն մարմնի կողմից` ի շահ հասարակության և պետական անվտանգության: Իսկ եթե իշխանությունն անզոր է դա անել, որի արդյունքում, օրինակ, բանակում, խաղաղ պայմաններում զինվորներ են մահանում, սպանվում կամ «ինքնասպանվում», ապա առաջ է գալիս հասարակական վերահսկողության անհրաժեշտությունը:

Հենց այդ տրամաբանության շրջանակներում էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անցյալ տարի դիմել էր վարչական դատարան` Պաշտպանության նախարարությունից պարզելու, թե խաղաղ պայմաններում հայկական բանակի քանի՞ զինվոր է մահացել, քանի որ տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են ներկայացնում, և չգիտես, թե դրանցից որն է ճիշտ: Իսկ իրականությունը թաքցնելով` դու, որպես քաղաքացի, զրկվում ես բանակում տիրող ռեալ պատկերը տեսնելու և արատավոր երևույթների դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունից: Եվ վարչական ու մյուս երկու դատարանները ՊՆ-ին չէին պարտավորեցրել նման տեղեկություններ տրամադրել իրավապաշտպան կազմակերպությանը` հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի որոշ դրույթներին:

Մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության էր առել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի դիմումը` խնդրո առարկա «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանը բավարարել էր այն և հրապարակել որոշման միայն եզրափակիչ մասը: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքում մասնավորապես հիմնավորվում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որպեսզի վերջիններս մշակեն և իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: Ընդ որում` սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը` որպես տեղեկություն, ևս գաղտնի են: Այլ կերպ ասած` գերատեսչության գաղտնի` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են: Այս հանգամանքները հաշվի առնելով էլ` կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել, որ նշյալ դրույթների օգնությամբ քաղաքացիական վերահսկողությունից դուրս էր մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարևոր և ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ:

ՍԴ նիստից հետո դիմեցինք Արտակ Զեյնալյանին` ՍԴ-ի որոշման հետ կապված մի քանի մանրամասներ պարզելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց. «Մենք վիճարկում էինք պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի որոշ դրույթներ, որոնք կիրառվել էին Հելսինկյան ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի նկատմամբ: Նրանք խնդրել էին պաշտպանության նախարարությունից խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների տվյալները, պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր դա տալ` պատճառաբանելով, որ դա գաղտնիք է` ըստ հրամանի: Ասել էին` լավ, հրամանը տվեք` տեսնենք, որոնք են գաղտնիք, ասել էին այդ հրամանն էլ է գաղտնիք: Մենք վիճարկեցինք դա դատարաններում, դատարանները կիրառեցին այդ նորմը՝ պետական գաղտնիքի մասին օրենքի, դա վիճարկեցինք Սահմանադրական դատարանում, և Սահմանադրական դատարանը գնահատեց դրա սահմանադրականությունը: Եզրափակիչ մասում նշեց, որ այդ դատական ակտը պետք է վերանայվի: Միևնույն ժամանակ գնահատական է տրվել վարչական դատարանի դատավորի գործողություններին` որպես լիազորությունների գերազանցում, քանի որ մենք միջնորդել էինք կասեցնել գործի վարույթը` դիմել Սահմանադրական դատարան` սահմանադրականության հարցով, սակայն ինքն էր սահմանադրական արդարադատություն իրականացրել և գտել էր, որ չի հակասում Սահմանադրությանը, և այդ հիմքով մերժել էր մեր միջնորդությունը: Վաղը կստանանք դատական ակտը, մանրամասն կուսումնասիրենք, բայց կարծում եմ, որ բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանի դատական ակտը շատ կարևոր իրադարձություն է իրավական և հասարակական կյանքում և որի կապակցությամբ բոլորին շնորհավորում եմ»:

Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ Պետքարտուղարության` Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ հրապարակած զեկույցի, 2011թ. հայկական զինված ուժերում զինակոչիկների մահվան 54 դեպք է գրանցվել, ըստ ՊՆ-ի` 34: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ մի քննարկման ժամանակ խոսելով 2005-ից` ասաց, որ ԱԳՆ-ի կայքէջում Human Rights Watch կազմակերպության` բանակում զոհվածների թվի վերաբերյալ հարցմանն ի պատասխան ընդամենը 12 դեպք է նշվել, նույն թվականին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ բանակում այդ թիվը կտրուկ քչացել է և ընդամենը 42 զոհ կա, ՊՆ-ից Հելսինկյան կոմիտեին պատասխանել են, որ բանակում զոհվածների թիվը 28-ն է, իսկ զինդատախազությունից` 89:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում