Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանան նախորդների նման՝ նույն խախտումներով, նույն այլանդակություններով և այլասերվածությամբ, ապա ՀԱԿ-ը, ճիշտ է, մանդատները վայր չի դնի, բայց ստիպված կլինի ժողովրդին փողոց դուրս բերել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱԺ-ում իրենց հատկացվելիք փոքրաթիվ մանդատները պատճառ դառնան, որ ՀԱԿ-ը հրաժարվի խորհրդարանական տեղերից, նա պատասխանեց. «Քիչ թվով մանդատներ ասածը ՀԱԿ-ի համար չէ մի շատ պարզ պատճառով՝ մենք լրջագույն ձայներ ունենք: Բայց մեր հետագա գործողությունները կախված են լինելու նրանից, թե խորհրդարանում, ամեն դեպքում, ինչ ուժ ենք ունենալու: Ի՞նչ միտք ունի փոքրամասնությամբ լինել ԱԺ-ում»,- հարց հնչեցրեց Գուրգեն Եղիազարյանը:









































