Անհայտ անձը շաբաթ օրը նռնակ է նետել Քենիայի ավտոբուսի կանգառներից մեկի ուղղությամբ, որի հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է, ևս տասը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը` հղում անելով Քենիայի «Կարմիր խաչ»–ի տեղեկատվությանը։
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Նայրոբիի գլխավոր կանգառներից մեկում:
2011 թ. Քենիան իր զորքերը մտցրել էր Սոմալիի տարածք այն բանից հետո, երբ սոմալիական «Ալ-Շաբաբ» խմբավորումը մի շարք հարձակումներ էր իրագործել Քենիայում հանգստացող զբոսաշրջիկների վրա:
Ի պատասխան` խմբավորման անդամները Քենիայի իշխանություններին սպառնացել էին ահաբեկչական գոչծողություններ իրականացնել երկրի մարդաշատ վայրերում:
Պարբերաբար ծայրահեղականների հարձակմանն են ենթարկվում նաև ոստիկաններ և պաշտոնատար անձինք։









































